ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռուս և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիր է ստորագրել։ Մասնավորապես՝ կարգելվի Պետդումայի պատգամավորներ Ելենա Միզուլինայի, Լեոնիդ Սլուցկիի, Դաշնային խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասի, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի, նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի մուտքը ԱՄՆ, կարգելափակվեն նրանց ակտիվները։ Կալանքի տակ կառնվեն նաև Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի, վարչապետ Սերգեյ Աքսյոնովի և ՈՒկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ֆինանսական ակտիվները։
Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և ՈՒկրաինայի 21 պաշտոնյաների նկատմամբ։