Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շվեդները հիշում են 1945-ի Յալթայի կոնֆերանսը

Շվեդները հիշում են 1945-ի Յալթայի կոնֆերանսը
17.03.2014 | 23:50

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՌԴ-ն պատրաստ է սկսել ՈՒկրաինայի ճգնաժամի վերացմանն ուղղված միջազգային մեխանիզմի` ՈՒկրաինային աջակցող խմբի ձևավորումը: Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը գտնում է, որ ՌԴ ԱԳՆ-ի առաջարկը հիշեցնում է 1945-ին ստորագրված՝ լեհ-խորհրդային սահմանի անցկացման պայմանագիրը կրկնելու երազանքը:

«Ռուսաստանի վերջին առաջարկները ՈՒկրաինայի հարցով ինչ-որ չափով նման են Լեհաստանի ճակատագրի մասին 1945-ի փետրվարին կնքված գործարքը կրկնելու երազանքին»,- գրել է Կարլ Բիլդտը՝ իր Twitter-ի էջում: Յալթայի կոնֆերանսում 1945-ի փետրվարին քննարկվել է Լեհաստանի և ԽՍՀՄ-ի ապագա սահմանի թեման: Սահմանի գիծը երկու երկրների միջև հաստատվել է եզրափակիչ արձանագրությամբ, որ ստորագրել է Մեծ եռյակը:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ