The Wall Street Journal-ը գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հավաքը մարտի 17-ին հավանություն է տվել ռուսաստանցի մի խումբ պաշտոնյաների դեմ պատժամիջոց կիրառելու որոշմանը. սառեցվում են նրանց ակտիվներն ու սահմանվում է վիզային արգելք: Պատժամիջոցներ են կիրառվել ռուսաստանցի 13 զինվորական եւ քաղաքական գործիչների, Ղրիմից 8 պաշտոնյաների հանդեպ: BBC-ն հայտնում է, որ բոլոր այդ պաշտոնյաները կարեւոր դեր են խաղացել Ղրիմը Ռուսաստանին միացնելու հարցում: Financial Times-ը գրում է, որ ցանկում չկան Պուտինի մերձավոր շրջապատին պատկանող մարդիկ: