Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ-ն կպատասխանի պատժամիջոցներին, գուցե ոչ՝ հայելային

ՌԴ-ն կպատասխանի պատժամիջոցներին, գուցե ոչ՝ հայելային
18.03.2014 | 00:30

ԵՄ սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի և ՈՒկրաինայի 21 քաղաքացիների նկատմամբ նախատեսված են վեց ամսով, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո: Նրա խոսքով՝ վեցամսյա պատժամիջոցները վիզային ու ֆինանսական արգելքներ են և չեն վերաբերելու ՌԴ ղեկավարությանը, լրագրողներին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին: Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ասել էր, որ պատժամիջոցների ենթական անձանց ցանկում են ութ ղրիմցի քաղաքական գործիչներ, ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի տաս պատգամավորներ և երեք բարձրաստիճան զինվորական: Սանկցիաները ուժի մեջ կմտեն ընդունման օրից: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն էլ Twitter-ի իր էջում գրել է, որ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցներին և չի բացառել, որ ցանկում ներառված պաշտոնատարների թիվը կարող է ավելանալ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ հնարավոր պատժամիջոցներից վնասը փոխադարձ է լինելու, քանի որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխպայմանավորված է ու բոլորը միմյանցից կախման մեջ են: ՌԴ ԱԳՆ նշել է, որ Մոսկվան հարկադրված կլինի պատասխանել հնարավոր պատժամիջոցներին և պարտադիր չէ, որ դրանք հայելային լինեն:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ