Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ
18.03.2014 | 11:53

Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիշիդան հայտարարել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ խորհրդակցությունների դադարեցման մասին: Սրանից զատ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են սառեցնել Ռուսաստանի հետ երեք համաձայնագրերի հնարավոր կնքման սկիզբը. ներդրումային համագործակցություն, համագործակցություն տիեզերքի խաղաղ ուսումնասիրության և վտանգավոր ռազմական գործունեության կանխարգելման շուրջ: Ճապոնիան պնդում է, որ Ռուսաստանը հետևի միջազգային իրավունքի պահանջներին, հարգի ՈՒկրաինայի միասնությունը, ինքնիշխանութունն ու ամբողջականությունը, չեղյալ հայտարարի իր կողմից Ղրիմի անկախության ճանաչումը և հանդես չգա Ղրիմի հետ միացման դիրքերից:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ