«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի տվյալների, Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահ Միխայել Բուրլան նամակ է հղել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ խնդրելով Մերձդնեստրը միացնել Ռուսաստանին։
Նա խնդրել է, որ Պետդուման դիտարկի ռուսական օրենսդրության մեջ այնպիսի մի հնարավորություն, որը թույլ կտա Մերձդնեստրին՝ մտնել Ռուսաստանի կազմի մեջ։