Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին

Ֆրանսիան սպառնում է Ռուսաստանին
18.03.2014 | 11:58

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Ռուսաստանին սպառնացել է Ղրիմում Ռուսաստանի գործողություններին ուղղված «ռազմական պատասխանով» և «Mistral» ռազմանավերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի դադարեցմամբ: Արտգործնախարարն այս մասին հայտարարել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում: Լորան Ֆաբիուսը Ղրիմի իրավիճակը համարել է «ամենաամեծ ճգնաժամը` սառը պատերազմի ժամանակներից սկսած»: «Որոշակի սահմանից հետո արձագանք կլինի, ներառյալ` ուժի գործադրում, մենք չենք կարող նրան (Ռուսաստանին) թույլ տալ անել ամեն ինչ»,- ասել է Լորան Ֆաբիուսը:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ