Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Չպիտի վերցնեի Լևոնի նետած ձեռնոցը»

«Չպիտի վերցնեի Լևոնի նետած ձեռնոցը»
18.03.2014 | 12:26

Հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանի պարտիան Պյոտր Սվիդլերի հետ իրականում դժվար է գերագնահատել ինչպես մարզական, այնպես էլ ստեղծագործական տեսակետից: Ընկնելով խաբկանքի մեջ՝ ռուս գրոսմայստերին, իր իսկ խոստովանությամբ, մի պահ թվաց, թե նվազագույնը գրպանում է, և կարող է ավելիին հասնել: Արդյունքն եղավ խաղի վերլուծության ժամանակ նրա անկեղծ խոստովանությունը՝ ես չպիտի վերցնեի Լևոնի նետած ձեռնոցը, որն, ինչպես հայտնի է պատկերավոր խոսքի հրաշալի արտահայտություն է ու բառացի նշանակում է՝ չընդունել մարտահրավեր: Ինչևէ: Չորրորդ տուրրից հետո մեր գրոսմայստերը Վլադիմիր Կրամնիկի հետ առաջատարից՝ երեք միավոր ունեցող Անանդից, կես քայլ հեռավորության վրա է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ