Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
18.03.2014 | 15:06

Այսօր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը:
Փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն օրենսդրության և իրավական ակտերի մշակման ու բարելավման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, վերականգնման և օգտագործման ոլորտներում: Նախատեսվում է գիտամեթոդական խորհուրդների համագործակցություն, հնագիտական պեղումների, հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում, աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև բնագավառի մասնագետների փոխայցելությունների կազմակերպման ուղղություններով:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ