ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել մարտի 25-26-ին՝ Հաագայի միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Համանախագահները առաջարկել են Հաագայում հանդիպում անցկացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն կարող հավերժ բանակցություններ վարել և անհրաժեշտ է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի քննարկումները։ Այն հարցին, թե ի՞նչ ձևաչափով է տեղի ունենալու այդ հանդիպումը, Մամեդյարովը պատասխանել է, որ իրենց հայտնի է ընդամենը արտգործնախարարների հանդիպման մասին։