Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, գնահատելով Ղրիմի հանրաքվեն, ասել է, որ այն ամբողջությամբ անօրինական է, անհիմն և հակասում է միջազգային իրավունքին։ «Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը ևս չի կարող դառնալ որևիցե հանրաքվեի առարկա»,-հայտարարել է Դավութօղլուն։