«Ադրբեջանը կողմ է ՈՒկրաինայում հակամարտության կարգավորմանը՝ այդ երկրի Սահմանադրության շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Ղրիմում մարտի 16-ի հանրաքվեն: Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ՈՒկրաինայի հարցով բազմիցս ձևակերպվել է, այն է՝ Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում տարածքային ամբողջականության հարցերին: