Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ որոշվել է դադարեցնել «Մեծ ությակին» (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, Ռուսաստան) Ռուսաստանի անդամակցությունը: «Ինչ վերաբերում է G8-ի՝ գերտերությունների քաղաքական երկխոսության ձևաչափին, մենք որոշել ենք դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը»,- ասել է Ֆաբիուսը ֆրանսիական ռադիոկայանի եթերում։
Նա հավելել է, որ յոթ գերտերությունները կհավաքվեն առանց Ռուսաստանի, սակայն չի հստակեցրել հանդիպման մանրամասներն ու վայրը։ Միևնույն ժամանակ նախարարն ասել է, որ «հունիսի 6-ին Ֆրանսիա այցելելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահին ուղարկված հրավերը այս պահին դեռ ուժի մեջ է»։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականություն չի փոխելու «Մեծ ությակի» անդամ երկրների կտրուկ հայտարարությունների պատճառով։