Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մաքսային միությունն ընդլայնվում է դեպի Արևելք

Մաքսային միությունն ընդլայնվում է դեպի Արևելք
19.03.2014 | 11:47

Մաքսային միությունը և Իսրայելը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել՝ ազատ առևտրի գոտու ձևավորման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։ Խումբը բաղկացած է ԵՏՀ-ի, Մաքսային միության և Իսրայելի նախարարությունների և գերատեսչությունների փորձագետներից։ ԵՏՀ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ «հետազոտական խմբի խնդիրն է երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարների վերլուծությունը»։ Աշխատանքի արդյունքներով փորձագետները հաշվետվություն և խորհրդատվություն կներկայացնեն, որից հետո որոշում կկայացվի ՄՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ