Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը ՌԴ հետ

ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը ՌԴ հետ
19.03.2014 | 11:54

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի հետ: «Մենք այժմ վերաիմաստավորում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք արդեն որոշել ենք դադարեցնել գործնական համագործակցությունը ՌԴ հետ: Երբ դաշինքի անդամ-երկրների ԱԳ նախարարները հանդիպեն ապրիլի 1-2-ին, նրանք կվերանայեն Ռուսաստանի հետ բոլոր կապերը»,- ասել է Ռասմուսենը:

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորման հետևանքներից մեկը կլինի Ռուսաստանի դուրսմղումը Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացից: «Մենք նախատեսել էինք համատեղ գործողություն անցկացնել ծովում՝ ամերիկյան նավի անվտանգությունն ապահովելու համար, որում պետք է տեղի ունենա զենքի ոչնչացումը: Մենք հսկելու ենք այն, սակայն Ռուսաստանը գործողությանը չի մասնակցելու»,- ասել է նա:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ