Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Փրկել ՈՒկրաինան, նշանակում է փրկել աշխարհը»

«Փրկել ՈՒկրաինան, նշանակում է փրկել աշխարհը»
19.03.2014 | 13:01

«Իրականում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է թաքնված հայտարարությունների տակ, որ Ռուսաստանն իբր կզղջա ՈՒկրաինայի նկատմամբ ագրեսիան շարունակելու դեպքում»,-glavcom.ua-ին ասել է միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության փորձագետ Դմիտրի Կուլեբան: «Ոչ ոք չի ցանկանում պատերազմ: Դա փաստ է: Բայց եկեք հիշենք: 1914-ին նույնպես ոչ բոլորն էին ցանկանում պատերազմել: 1939 -ին Արևմուտքը չէր ցանկանում պատերազմել: Բայց աստիճանական էսկալացիան անխուսափելիորեն ստեղծեց պայմաններ, երբ երկրներն արդեն այլ ընտրություն չունեին»,- նշել է փորձագետը:

Նա ասել է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ոչ միայն ՈՒկրաինայի, այլև Եվրոպայի համար: «Փրկել ՈՒկրաինան, նշանակում է փրկել աշխարհը»,-նկատել է Դմիտրի Կուլեբան:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ