Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրիմը պատրաստվում է ազգայնացնել 130 ուկրաինական առողջավայրեր

Ղրիմը պատրաստվում է ազգայնացնել 130 ուկրաինական առողջավայրեր
19.03.2014 | 16:09

Ղրիմի իշխանությունները պատրաստվում են ազգայնացնել 130 տուրիստական ենթակառուցվածքներ, որոնք ՈՒկրաինայի հանրային սեփականությունն են: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Ղրիմի առողջավայրերի նախարար Ելենա Յուրչենկոն: Միաժամանակ ՈՒկրաինայի քաղաքացիներին պատկանող տուրիստական օբյեկտները չեն ազգայնացվի: Ղրիմը մտադիր է իր ենթակայության ներքո վերցնել 119 հյուրանոց, 17 առողջարան, Յալթայում Սեչենովի անվան ինստիտուտը և 35 տեղական խորհուրդների կոմունալ օբյեկտներ: Օբյեկտների ցուցակում, որը Ղրիմը մտադիր է ազգայնացնել, ներառված է նաև «Արտեկ» մանկական կենտրոնը: Ղրիմի իշխանությունները մարտի 10-ին հայտնել են նաև Սևաստոպոլում գտնվող ուկրաինական ռազմածովային նավատորմիղը, ինչպես նաև՝ «Չերնոմորնեֆտգազ»-ը ազգայնացնելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ ՈՒկրաինան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն Ղրիմում օրեր առաջ կայացած հանրաքվեն համարում են ապօրինի:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ