ՈՒկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԱՊՀ նախագահությունը և սկսել կառույցից դուրս գալու գործընթաց: Այս մասին հայտարարել է խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը: Սրանից զատ՝ ՈՒկրաինան մտադիր է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ և զուգահեռ պատրաստվում է մի շարք օրենքներ ընդունել ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմի ներդրման համար: Խոսքը գործընթացն սկսելու համար անհրաժեշտ որոշ հարցերի, ինչպես նաև կենսաչափական անձնագրերի մասին է: