Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Որոշվել է եռակողմ ձևաչափով նախագահների հանդիպում անցկացնել»

«Որոշվել է եռակողմ ձևաչափով նախագահների հանդիպում անցկացնել»
20.03.2014 | 15:34

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։ «Ավելի վաղ երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումներ էին տեղի ունեցել էկոնոմիկայի, արտգործնախարարների մակարդակով, այժմ որոշվել է եռակողմ ձևաչափով նախագահների հանդիպում անցկացնել»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։

Հանդիպման օրակարգն ու ամսաթիվը որոշվելու է երեք երկրների նախագահների ներկայացուցիչների և արտգործնախարարությունների քննարկումներում։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ