Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պետդուման վավերացրել է Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու համաձայնագիրը

Պետդուման վավերացրել է Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու համաձայնագիրը
20.03.2014 | 20:00

Պետդուման այսօր, արտահերթ նստաշրջանում, վավերացրել է Ղրիմը ՌԴ կազմի մեջ մտցնելու համաձայնագիրը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 443 պատգամավոր, դեմ` մեկը: Համաձայնագիրը Ղրիմի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր Մոսկվայում, մարտի 18-ին:

ՌԴ-ն Ղրիմի հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքում բոլոր ժողովուրդների համար երաշխավորում է մայրենի լեզվի պահպանման իրավունքը, նրանց դասավանդման և զարգացման պայմանները: Ղրիմի հանրապետությունում պետական լեզուներ են համարվում ռուսերենը, ուկրաիներենը և ղրիմյան թաթարերենը:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ղրիմի քաղաքացիներն ինքնըստինքյան ստանում են ռուսական քաղաքացիություն, եթե մեկ ամսվա ընթացքում ցանկություն չեն հայտնում իրենց և իրենց երեխաների համար ստանալու այլ քաղաքացիություն:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ