Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Միջազգային իրավունքի խախտումն իր գինն ունի»

«Միջազգային իրավունքի խախտումն իր գինն ունի»
21.03.2014 | 12:21

ԱՄՆ-ը ծրագրում է ավելացնել ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա` ցույց տալու համար միջազգային իրավունքի չափանիշների խախտման հետևանքները: Այս մասին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն: «Մարտի 20-ին հայտարարված պատժամիջոցները կունենան լուրջ հետևանքներ, նրանք հստակ ահազանգ են` ուղղված Ռուսաստանի կառավարությանը, որ ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման առնչությամբ նրա վերջին գործողությունները անպատասխան չեն մնա»,-ասել է նախարարը:

Լյուն նշել է, որ Օբամայի հրամանը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել ֆիզիկական և իրավաբանական այն անձանց նկատմամբ, ովքեր կարևոր դերակատարություն ունեն ռուսական տնտեսության տարբեր ոլորտներում: Ջեք Լյուն ասել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` ցույց տալու համար, որ «միջազգային իրավունքի խախտումն իր գինն ունի»:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ