ԵՄ-ն ընդունել է որոշում ռուսների և ուկրաինացիների ցուցակում ընդգրկել 33 մարդու, որոնց պետք է արգելվի մուտք գործել Եվրամիություն, և որոնց բանկային հաշիվները կսառեցվեն եվրոպական բանկերում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«ՌԴ-ն պետք է հասկանա, որ այսպես շարունակվել չի կարող, որ ինքը պետք է ընտրի երկխոսության ճանապարհը»,- նշել է Օլանդը: Պատժամիջոցների ենթակա ռուսների և ուկրաինացիների անունները հայտնի կդառնան ուրբաթ օրը:
Ամերիկյան «սև ցուցակ»-ի ընդլայնման մասին հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նոր ցուցակի մեջ են ներառվել 20 ռուս և ուկրաինացի պաշտոնյաներ ու օլիգարխներ, ինչպես նաև՝ «Ռոսիա» բանկը: ԱՄՆ նախագահի խոսքերով՝ պատժամիջոցների ենթակա պաշտոնյաների ցանկն ընդլայնվել է Ղրիմի հանրաքվեի և թերակղզին ՌԴ-ին բռնակցելու հետևանքով: