Ղրղզստանի կառավարությունը հայտարարել է, որ ճանաչում է Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանին միանալու որոշումը: «Մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները արտահայտում են ինքնավար հանրապետության բնակիչների բացարձակ մեծամասնության ցանկությունը»,- ասված է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: