ՈՒկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նատալյա Խալիբարենկոն հանդիպել է Կիևում Ղազախստանի դեսպան Զաուտբեկ Թուրիսբեկովի հետ և անհանգստություն հայտնել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման կապակցությամբ: Ղազախստանը ճանաչել է Ղրիմի հանրաքվեն ու Ռուսաստանին միանալը որակել է որպես մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում: Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի: