Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրամիություն-Ռուսաստան՝ 1:1

Եվրամիություն-Ռուսաստան՝ 1:1
21.03.2014 | 23:06

Եվրամիությունը և ՈՒկրաինան այսօր ստորագրեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը: Փաստաթղթի տակ առաջինն իրենց ստորագրությունը դրեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։ Այնուհետև ստորագրեց ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հետո արդեն այբբենական կարգով ԵՄ 28 երկրների առաջնորդները:

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրեց Ղրիմը Ռուսաստան Դաշնության կազմում ընդգրկելու համաձայնագիրը։ Դաշնային խորհրդի քվեարկությամբ փաստորեն ավարտվեց Ղրիմի միացման համաձայնագրի վավերացման գործընթացը։

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ