Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գյուլն ընդդեմ Էրդողանի

Գյուլն ընդդեմ Էրդողանի
21.03.2014 | 23:08

Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Թուրքիայի տարածքում արգելափակվել է Twitter սոցիալական կայքը: Մինչ այդ վարչապետ Էրդողանն ասել էր, որ չի պատրաստվում ազգը զոհաբերել Twitter-ին: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Twitter-ի արգելքի մասին գրառում է կատարել իր միկրոբլոգում՝ տեղեկացնում է թուրքական Radikal թերթի կայքը։

«Սոցիալական մեդիահարթակն ամբողջությամբ փակելը խորհուրդ չի տրվում։ Բացի այդ, ինչպես և առաջ եմ ասել, Twitter-ը գործում է ողջ աշխարհում և տեխնիկապես հնարավոր չէ արգելափակել։ Հուսով եմ՝ այս արգելքը երկար չի տևի»,- գրել է նա։
Պարբերականը փաստում է, որ նախագահ Գյուլը թվիթ անելու համար շրջանցել է օրենքը և սոցիալական ցանց է մտել այլընտրանքային ճանապարհով։
Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին Թուրքիայում սոցցանցի արգելափակումից հետո թուրքերեն հաղորդագրություն է հղել և տեղեկացրել, որ Թուրքիայում Avea և Vodafone բջջային օպերատորների բաժանորդներն այսուհետ 2444 կարճ համարին, իսկ Turkcell-ի բաժանորդները՝ 2555 համարին կարճ հաղորդագրություն ուղարկելով կկարողանան SMS-ների միջոցով օգտագործել Twitter-ը։

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ