Կրեմլի ագրեսիվ պահվածքը կանխելու համար ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին մեկուսացնեն տնտեսապես: Այս մասին հայտարարել է «ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն՝ Բրյուսելում: «ՈՒկրաինայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ռուսական ղեկավարները պատրաստ են ուժ գործադրել: Այդ պատճառով ԵՄ-ն և ԱՄՆ-ը միասին պետք է պատրաստ լինեն կոշտ արձագանքի: Ժողովրդավարական աշխարհի պարտադիր պատժամիջոցները իսկապես ցավոտ կլինեին Պուտինի համար: Դրա համար դրանք պետք է վերաբերեն ոչ միայն Պուտինի ռեժիմի որոշ ներկայացուցիչների: Ճնշումը պետք է Ռուսաստանին մեկուսացնի տնտեսապես»,-ասել է Կլիչկոն: Քաղաքական գործիչը նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հասկանում է ուկրաինական ժողովրդավարական հեղափոխութան վտանգը իր իշխանության համար»: «Դա խաչ է քաշում ռուսական կայսրությունը վերականգնելու նրա հույսերի վրա»,-հայտարարել է Վիտալի Կլիչկոն: