Մոլդովայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Աննա Գուցուն հայտարարել է, թե երկրի` ԱՊՀ-ին անդամակցությունը ոչ մի օգտակար բան չի տվել, այդ պատճառով Մոլդովան «այնտեղ անելիք չունի»:
«Տվյալ պահին դա (ԱՊՀ անդամակցությունը) չի հակասում մեր եվրոպական կուրսին, բայց ես համարում եմ, որ Ղրիմում և ՈՒկրաինայում պատահածից հետո մենք այնտեղ անելիք չունենք», -ասել է Գուցուն: Նա համոզված է, որ «ԱՊՀ-ն ԵՄ-ի նման տնտեսական հարաբերությունների հստակ համակարգ չէ»: Աննա Գուցուն համարում է, որ «ՈՒկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո իսկական ժամանակն է սկսելու բոլոր քննարկումները ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ համագործակցության անհրաժեշտության շուրջ»: