Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել 14 ռուս պաշտոնյաների և «Россия» բանկի նկատմամբ: «Կանադան նախկինի պես մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել այն մարդկանց հնարավորությունների սահմանափակման համար, ովքեր պատասխանատու են ՈՒկրաինայի ինքնիշխանության խախտման համար», -ասել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը: Նա նշել է, որ «Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ չէր, իսկ Ռուսաստանի կողմից լրացուցիչ էսկալացիան կհանգեցնի երկրի հետագա մեկուսացմանը միջազգային հանրության կողմից»: Սթիվեն Հարպերը այսօր՝ մարտի 22-ին կայցելի Կիև` իր երկրի համերաշխությունը հայտնելու ՈՒկրաինային: