Եվրամիությունը հրապարակել է տասներկու ռուս քաղաքացիների և Ղրիմի բնակիչների լրացուցիչ ցուցակը, որոնց նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ: Նրանց մեջ են մտնում քաղաքացիական անձինք և զինվորական ղեկավարներ: Ցուցակում հայտնվել են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի, Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալներ Ալեքսանդր Նոսատովի, Վալերի Կուլիոկովի, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի, Ղրիմի հանրաքվեի անցկացման պատասխանատուներ Միխայիլ Մալիշևի, Վալերի Մեդվեդևի, Ղրիմի զինված ուժերի ղեկավար Իգոր Տուրչենոկի, Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինայի անունները: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից: