Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Կիև

Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Կիև
22.03.2014 | 16:53

«ՈՒկրաինայում իրավիճակը մնում է անկայուն և վտանգավոր: Այդ պատճառով ԵԱՀԿ դիտորդները պետք է հնարավորինս շուտ սկսեն իրենց աշխատանքը»,- Reuters-ին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով այսօր կայցելի Կիև` հանդիպելու ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին և նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին: Շտայնմայերը նշել է, թե ՈՒկրաինա դիտորդներ ուղարկելու ԵԱՀԿ որոշումն ուղղված է ճգնաժամի հաղթահարմանը:

Նշենք, որ երեկ երեկոյան ԵԱՀԿ մշտական խորհուրդը ՈՒկրաինա դիտորդական առաքելություն ուղարկելու որոշում է ընդունել: Առաջին փուլում տարածաշրջան կմեկնեն 100 դիտորդներ, հետագայում առաքելությունը կարող ընդլայնվել մինչև 500 դիտորդի:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ