Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն փորձում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից

ԵՄ-ն փորձում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից
22.03.2014 | 16:55

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում գլխավոր հարցերից մեկն է եղել Եվրոպայի Էներգետիկ անվտանգությունը:

Եվրոպայի գործադիր մարմնին հանձնարարվել է մշակել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ծրագիր, այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` մասնավորեցնելով, որ պետք է ակտիվացնել Ռուսաստանը շրջանցող հարավային միջանցք ստեղծելու ջանքերը, որը կասպյան տարածաշրջանից էներգակիրները կհասցնի Եվրոպա:
«Մենք մտադիր ենք Եվրամիությունը դարձնել նոր էներգետիկ միություն», - հայտարարել է Ռոմպոյը` հավելելով. «Եթե մենք այժմ չսկսենք միջոցներ ձեռնարկել, ապա 2035 թվականին մեր էներգետիկ կախվածությունը այլ երկրներից կհասնի 80 տոկոսի»:
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուիլ Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպայի էներգետիկ աղբյուրներն առավել բազմազան դարձնելու գործում շատ սերտ համագործակցելու են Միացյալ Նահանգների հետ:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ