Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեթրին Էշթոն. «Մեզ անհրաժեշտ է իրական լայնամասշտաբ համաձայնագիր կնքել»

Քեթրին Էշթոն. «Մեզ անհրաժեշտ է իրական լայնամասշտաբ համաձայնագիր կնքել»
23.03.2014 | 12:24

ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը լավատես է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքելու հարցում: «Մեզ անհրաժեշտ է իրական լայնամասշտաբ համաձայնագիր կնքել»,- ասել է նա գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած բրյուսելյան համաժողովում: Միաժամանակ Էշթոնը նշել է, որ կողմերը «գործընթացի ամենասկզբում են»:

Մարտի 17-19-ին Վիեննայում տեղի է ունեցել վեցյակի (ՄԱԿ-ի ԱԽ 5 անդամներն ու Գերմանիան) լայն ձևաչափով բանակցություններն Իրանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է պատժամիջոցների խնդիրը, Իրանի կողմից ուրանի հարստացման գործունեությունը, խաղաղ ատոմի ոլորտում միջազգային համագործակցության հարցերը: Փորձագետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի սկզբին, որից հետո ապրիլի 7-9-ին Վիեննայում կկայանա լայն ձևաչափով բանակցությունների փուլը:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ