Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսենի Յացենյուկ. «ՈՒկրաինան պատրաստ է մտնել G8, եթե տեղն ազատ է»

Արսենի Յացենյուկ. «ՈՒկրաինան պատրաստ է մտնել G8, եթե տեղն ազատ է»
23.03.2014 | 12:32

ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի նշանակած վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ՈՒկրաինան պատրաստ է մտնել աշխարհի առավել զարգացած երկրների միջազգային ակումբ: «Եթե ութնյակում ազատ տեղ կա, ՈՒկրաինան պատրաստ է զբաղեցնել»,- հայտարարել է Արսենի Յացենյուկը Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հետ հանդիպման ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը՝ ՈՒկրաինային 200 միլիոն դոլար հատկացնելու համար և դիմել է յոթնյակի երկրներին՝ գլոբալ անվտանգության նոր համակարգ կառուցելու կոչով: Յացենյուկն ընդգծել է, որ ՈՒկրաինան հույս ունի վերսկսել երկու տարի առաջ ընդհատված բանակցությունները Կանադայի հետ՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Սթիվեն Հարպերը պատրաստակամություն է հայտնել առավելագույնս աջակցել ՈՒկրաինայի կառավարությանը: «Դուք միշտ կարող եք հույս ունենալ Կանադայի գործընկերության վրա: Դա կարևոր է Կանադայի ժողովրդի համար, և մենք եկել ենք ՈՒկրաինա՝ դա ընդգծելու»,- ասել է Կանադայի վարչապետը:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ