Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեթրին Էշթոն. «ՈՒրիշ ճանապարհ չկա, բացի հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհը»

Քեթրին Էշթոն. «ՈՒրիշ ճանապարհ չկա, բացի հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհը»
23.03.2014 | 12:34

ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ընդգծել է Ռուսաստանի մասնակցության կարևորությունը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

«ՈՒրիշ ճանապարհ չկա, բացի հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհը, և շատ կարևոր է այդ գործընթացին աջակցելը: Շատ կարևոր է, որ Ռուսաստանը շարունակի աջակցել ԵՄ-ի ջանքերին»,- ասել է Քեթրին Էշթոնը գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած բրյուսելյան համաժողովում: Նա վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կմնա ժողովրդավարական երկիր. «Ժողովրդավարությունը ՈՒկրաինայում առաջվա նման գործում է, բայց աջակցության կարիք ունի, ինչպես և տնտեսությունը»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Նա նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Մոլդովային և Վրաստանին՝ ԵՄ-ի հետ ինտեգրվելու գործընթացում՝ ամրապնդելով ժողովրդավարությունը և տնտեսական կայունությունը:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ