Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սաակաշվիլիին կանչել են հարցաքննության

Սաակաշվիլիին կանչել են հարցաքննության
23.03.2014 | 12:36

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրված է հարցաքննության որպես վկա` հետաքննվող մի շարք գործերով: Նա պետք է հարցաքննության ներկայանա մարտի 27-ին: Սաակաշվիլին հայտարարել է, թե եվրոպական որոշ ազդեցիկ գործիչներ իրեն խորհուրդ են տվել խուսափել Վրաստան վերադառնալուց և ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց: Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նուգզար Ցիկլաուրին ասել է, թե Սաակաշվիլիին հարցաքննության կանչելը կարող է հանգեցնել քաղաքացիական ուժեղ հակամարտության: Նա հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները գործում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգներով: Ազատազրկման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան Սաակաշվիլիին կոչ է արել Վրաստան չմեկնել: Նա իր ֆեյսբուքյան էջում երկրի նախկին նախագահին խորհուրդ է տվել «չգնալ Վրաստան և հանցագործ իշխանությանը հնարավորություն չտալ իրականացնելու ռուսական ծրագիրը»: «Հենց այդպես Շևարդնաձեի իշխանությունը վարվեց Զվիադ Գամսախուրդիայի հետ: Նրան չներեցին պետության կառուցման համար»,-գրել է Ախալայան:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ