ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, թե ՈՒկրաինան պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի տեղը «մեծ ութնյակում»: Նա այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Եթե G8-ում ազատ տեղ կա, ՈՒկրաինան պատրաստ է այն զբաղեցնել», -ասել է Յացենյուկը` արժանանալով բրիֆինգին ներկա լրագրողների ծափահարություններին: «Իմ ուղերձը յոթնյակի մասնակիցներին այն է, որ ժամանակն է կառուցել գլոբալ անվտանգության համակարգ և լուրջ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խախտում են այդ անվտանգությունը», -ասել է Յացենյուկը: