«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ շաբաթ օրը Ղրիմում տեղակայված ուկրաինական օդուժի երկու ռազմակայաններ գրոհի են ենթարկվել ռուսամետ ուժերի կողմից: Վերջիններս զրահամեքենայով տապալել են Սևաստոպոլի մոտ գտնվող Բելբեկ ռազմակայանի դարպասները և, հավանաբար, գրավել այն: Հակասական տեղեկություններ են հաղորդվում նաև պայթյունների և կրակահերթերի մասին:
Ղրիմի արևմուտքում շուրջ 200 անզեն ցուցարարներ ներխուժել են Նովոֆեդորիվկա քաղաքի մոտ գտնվող ռազմաօդային կայան: ՈՒկրաինական բանակի զինծառայողները բարիկադավորվել են ռազմակայանի շենքերի ներսում:
ՈՒկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, մոտ 5 հազար մարդ մասնակցել է ռուսամետ ուժերի հանրահավաքին՝ ՈՒկրաինայից անջատվելու հարցով հանրահավաք անցկացնելու պահանջներ հնչեցնելով: