ԱՄՆ Միսսուրի նահանգում մի քանի փղեր փախել են կրկեսից: Շաբաթ երեկոյան կրկեսային ներկայացման ժամանակ փղերը դուրս են եկել հետնամուտքից: Մինչ նրանց կբռնեին, կենդանիները հասցրել են կանգառում կայանված մի քանի մեքենա ջարդել: NBC-ն հաղորդում է, որ տուժածներ չկան: Փղերն այսօր կմասնակցեն հերթական շոուին: