Մադրիդում տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է 88 մարդ, այդ թվում` 55 ոստիկան: Ձերբակալվել է 29 ցուցարար: Անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ մի քանի երիտասարդներ ջարդել են բանկի ապակիները:
El Mundo-ի հաղորդմամբ «Արժանապատվության երթ» ցույցի շրջանակներում Իսպանիայի մայրաքաղաք են ժամանել տասնյակ հազարավոր մարդիկ` երկրի տարբեր շրջաններից: Ցուցարարները բողոքել են տնտեսական կոշտ քաղաքականության դեմ, որը պատրաստվում են իրականացնել երկրի իշխանությունները: Բողոքի դուրս եկած իսպանացիների դժգոհության առիթ է դարձել և աճող գործազրկությունը, որը հասել 26 տոկոսի: