Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը քննադատում է Արևմուտքի պատժամիջոցները

Ռուսաստանը քննադատում է Արևմուտքի պատժամիջոցները
23.03.2014 | 13:06

Ռուսաստանը հայտարարել է, թե 12 ռուսաստանցիների և ուկրաինացիների նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները՝ «կտրված են իրականությունից»։

Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը, ով հավելել է, որ Ռուսաստանն այդ պատժամիջոցներին համարժեք պատասխան է տալու։
Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «ՈՒկրաինա դիտորդներ գործուղելու՝ ԵԱՀԿ-ի որոշումը կօգնի կարգավորել ՈՒկրաինայի ներքին ճգնաժամը և վերջ տալ ազգայնականների ավազակություններին»։
Նախարարությունը նշել է, որ դիտորդների առաքելությունն արտահայտում է այսօրվա քաղաքական և իրավական իրականությունը և չի տարածվում Ռուսաստանի մաս դարձած Ղրիմի և Սևաստոպոլի վրա։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ