ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին այսօր, Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հետախուզում է հայտարարվել ՈՒկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու նկատմամբ: Ըստ հաղորդագրության՝ իրականացվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, և դրանով զբաղվում է Ներքին գործերի նախարարությունը: Էներգետիկայի նախկին նախարարի անունը շրջանառվում է գազային գործարքներում: