Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Տունը հեռու է, Լեհաստանը միշտ մոտ է»

«Տունը հեռու է, Լեհաստանը միշտ մոտ է»
25.03.2014 | 11:25

Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը, Պայքարի և նահատակության հիշատակի պաշտպանության խորհուրդը, Լեհաստան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանի լեհերի «Պոլոնիա» միությունը ներկայացնում են 52 լայնաֆորմատ ձևաչափով ստենդներ, որոնք ստեղծվել են Պայքարի և նահատակության հիշատակի պաշտպանության խորհրդի ղեկավար պրոֆեսոր Անժեյ Կշիշտոֆ Կուներտի հեղինակությամբ:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեհական զինված ուժերի գեներալ Վլադիսլավ Անդերսի անցած ռազմական ուղին՝ Լեհաստանից մինչ ԽՍՀՄ:
Լուսանկարների, պատմական և արխիվային փաստաթղթերի օգնությամբ լուսաբանվում է նաև հետպատերազմական շրջանում բանակի պատմությունը, որի ամենահետաքրքրական մասը՝ գեներալ Անդերսին Լեհաստանի քաղաքացիությունից զրկելն էր 1946թ լեհական իշխանությունների կողմից, որը չեղյալ համարվեց միայն 1989-ին:
Միևնույն ժամանակ ցուցահանդեսը ներկայացնում է այդ բանակի սկզբնավորման դժվարին ուղին, նրա անցած ճանապարհը երեք մայրցամաքներում՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և նորից Եվրոպա:
Ցուցահանդեսում ներկայացված են մեծաթիվ լուսանկարների բնօրինակներ, քարտեզներ, արխիվային բացառիկ նյութեր,էսքիզներ, բանաստեղծական տեքստեր, անիմացիոն ֆիլմեր և այլն:
«Տունը հեռու է, Լեհաստանը միշտ մոտ է» խորագրով այս ցուցահանդեսին մասնակցելու են հայ և լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ¬ներ, Հայաստանում լեհական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ:
Այս նախաձեռնությունը հայ և լեհ ժողովուրդների պատմամշակութային կամրջի ամրապնդման ու զարգացման յուրօրինակ հավաստումն է:

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ