Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը բրյուսելյան տարեկան համաժողովում հայտարարել է՝ «Հայաստանն այլևս «ուրիշ լիգայից է»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչպես ՈՒկրաինայի դեպքում, Արևելյան հարևանության ծրագրի ջատագովներից Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը պատասխանել է. «Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, որ գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը ՈՒկրաինայի դեմ: Այնպես որ՝ ես չեմ կարծում, որ նրանք այլևս պատրաստ են նույն քաղաքական լիգայում լինել մեզ հետ»։