Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջեյմս ՈՒորլիք. «Մենք տևական խաղաղություն ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղում»

Ջեյմս ՈՒորլիք. «Մենք տևական խաղաղություն ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղում»
25.03.2014 | 12:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը Twitter-ի իր էջում մի քանի գրառում է արել։ «Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Միասին աշխատելով՝ տևական խաղաղությունը հնարավոր է»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Մինչ այդ նա գրել էր, որ Հաագայում է և անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներին: «Մենք տևական խաղաղություն ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղում»,- գրել է նա: ՈՒորլիքը նաև մեկ այլ գրառում է արել. «Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Եվ այնուամենայնիվ, մենք խնդրի խաղաղ լուծում ենք ցանկանում բոլոր կողմերի համար»: Ըստ երևույթին՝ ՈՒորլիքն անդրադարձել է իր նախկին գրառմանը, որ հարկավոր է փորձել հասկանալ, թե ինչ կարելի է սովորել ՈՒկրաինայի իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համար:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ