Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆեդերիկա Մոգերինի. «ՈՒկրաինական ճգնաժամի հետևանքների մասին Եվրոպայում սկսել են ուշ գիտակցել»

Ֆեդերիկա Մոգերինի. «ՈՒկրաինական ճգնաժամի հետևանքների մասին Եվրոպայում սկսել են ուշ գիտակցել»
25.03.2014 | 12:37

«Իտալիայի իշխանությունները չափազանց կարևոր են համարում G8-ի ներկա ձևաչափի պահպանումը»,- հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, որ ուղեկցում է վարչապետ Մատեո Ռենցիին՝ Հաագայի միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մնում է կարևորագույն միջազգային գործընկեր, և միջազգային հանրության գլխավոր հանձնարարությունը երկխոսության պահպանումն է: Մոգերինին հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքների մասին Եվրոպայում սկսել են ուշ գիտակցել: «Անհրաժեշտ էր նախապես աշխատանք տանել Ասոցացման մասին համաձայնագրի վրա՝ փաստաթուղթը համատեղելի դարձնելու Մաքսային միության հետ»,- ասել է նա: Նախարարը խոստովանել է, որ ԵՄ-ն որոշակի դժվարություններ ունի միասնական արտաքին քաղաքական գծի մշակման հարցում:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ