Իրավիճակն ՈՒկրաինայոում հնարավոր չէ կարգավորել առանց լայնամասշտաբ սահմանադրական բարեփոխման՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցայի հետ հանդիպման ժամանակ: «Հարկավոր է լայմանամասշտաբ, բոլոր տարածաշրջանների մասնակցությամբ, սահմանադրական բարեփոխում: ՈՒկրաինացի գործիչերին մենք դա պարտադրել չենք կարող, բայց դա է իրավիճակի մեր գնահատականը»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ Հաագայի միջուկային անվտանգության շրջանակներում հանդիպելով նրանց:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարեցին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլ սկսելու մասին, այդ պատճառով Ռուսաստանը չի մասնակցում Հաագայում երկուշաբթի օրը կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովին: