Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հաագայի հռչակագիրը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմում

Հաագայի հռչակագիրը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ղրիմում
25.03.2014 | 16:04

Ռուսաստանը հետաքրքրված է «Մեծ ութնյակի» իր գործընկերների հետ շփումների շարունակմամբ՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսական կողմը պատրաստ է նման շփումների՝ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր: Մենք հետաքրքրված ենք այդ կապերով»,- ասել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել թե Արևելքի, թե Արևմուտքի իր գործընկերների հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների հետևողական զարգացմամբ: Նույն տրամադրվածությունը չկա եվրոպական կողմից. նախօրեին հայտնի էր դարձել, որ Մեծ ութնյակը հրաժարվում է իր գագաթնաժողովն անցկացնել Սոչիում: Մեծ ութնյակի երկրների առաջնորդները, Եվրոպական խորհրդի նախագահ Վան Ռոմպոյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են Հաագայի հռչակագիրը՝ համատեղ հայտարարություն, որով դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում։

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ