G7-ի՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, ղեկավարները որոշել են, թե Ռուսաստանի տնտեսության որ ոլորտների դեմ են կիրառվելու պատժամիջոցները՝ էներգետիկայի, ֆինանսների ու սպառազինման։ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, թե G7-ի անդամները գիտակցում են, որ այդ գործողությունների համար յոթնյակի երկրների տնտեսությունը ստիպված կլինի որոշակի գին վճարել։ Սակայն հաշվի է առնվում, որ ռուսական կողմի համար պատժամիջոցներն ավելի ծանր ազդեցություն կունենան՝ համաշխարհային տնտեսությունից մեկուսացման պատճառով։
Հաագայում կայացած հանդիպման արդյունքների համաձայն՝ G7-ի երկրները հռչակագիր են ընդունել, որում ճանաչել են ՈՒկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ իրավիճակի սրման դեպքում լուրջ հետևանքներով են սպառնացել Ռուսաստանին։