Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Աջ հատվածը» վրեժ կլուծի Արսեն Ավակովից

«Աջ հատվածը» վրեժ կլուծի Արսեն Ավակովից
25.03.2014 | 16:23

ՈՒկրաինայի ընդդիմադիր «Աջ հատված» շարժման հայտարարության մեջ ասվում է, թե կազմավորումը վրեժ կլուծի երկրի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովից՝ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բիլի) մահվան համար. «Մենք վրեժխնդիր կլինենք Արսեն Ավակովից՝ մեր եղբոր մահվան համար»: Հեղինակները նշել են, որ Մուզիչկոյի սպանությունը պատվիրված էր Ավակովի կողմից և պնդում են, որ դեպքի` ՆԳՆ ներկայացրած տարբերակը ամբողջովին սուտ է:

Երեկ գիշերը ՆԳՆ զինված խմբի զինաթափման գործողություններ են իրականացվել Ռովնոյի շրջանում: Ըստ ՆԳ փոխնախարար Վլադիմիր Եվդոկիմովի պատմածի՝ Մուզիչկոն արդեն իսկ վիրավոր է եղել, երբ իրավապահները նրան բռնել են և գետին գլորել: Նրան ձերբակալելու ժամանակ նկատել են, որ վիրավոր է: Դեպքի վայր ժամանած բժիշիկները արձանագրել են, որ նա արդեն մահացել է: Զինված խմբի նկատմամբ իրականացված գործողությունների արդյունքում Սաշա Բիլիի խմբից ձերբակալվել է երեք հոգի: Իսկ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով Մուզիչկոյի մարմինը երկու հրազենային վնասվածքնեով գտել են գիշերը, Ռովնոյից ոչ հեռու գտնվող Բարմակի գյուղի մոտ: Նրան գնդակահարել են անհայտ մարդիկ, ովքեր եկել էին տեղի սրճարան երեք միկրոավտոբուսներով:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ